ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նիկոլ Փաշինյան. Եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը ու բացելու Հայաստանի Հանրապետության էջը

Նիկոլ Փաշինյան. Եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը ու բացելու Հայաստանի Հանրապետության էջը
21.01.2017 | 17:23

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը «ԵԼՔ» դաշինքի համաժողովում հայտարարեց, որ ապրիլի ընտրություններին հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի: «Մեր խնդիրն է, որ մենք մեր համախոհներին, Հայաստանի ժողովրդին օգնենք հասկանալու՝ որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք են, որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենց քաղաքական կամքը, քան իրենց քաղաքական ընտրությունը, ու մենք այստեղ ենք որպես երաշխավոր, որ ի կատար ենք ածելու ՀՀ քաղաքացիների կայացրած այն որոշումը, որով նրանք կընտրեն ընտրությունը, փոփոխությունը, հաղթանակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց՝ եկել է ժամանակը Հայաստանի քաղաքացիներին ցույց տալու, որ եկել է ժամանակը փակելու կոռումպացված Հայաստանի էջը ու բացելու լուսավոր Հայաստանի էջը. «Եկել է ժամանակը փակելու խնամի, ծանոթ, բարեկամով Հայաստանի էջը ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը ու բացելու Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք ու բաժնետեր է զգում իր հայրենիքում»: Փաշինյանն ընդգծեց, որ այսօր ստեղծելու են այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե որտեղից փախչում են:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ